Բոլոր հարցերը չափազանց զգայուն են․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան գրառմամբ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է աշխատի այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ լինեն չհամաձայնեցված հարցերը՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ գոյություն ունեն կարմիր գծեր Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի համար։
«Անշուշտ, կան կարմիր գծեր Ուկրաինայի, ուկրաինացի ժողովրդի համար։ Կան նաև փոխզիջումային առաջարկներ։ Այս բոլոր հարցերը չափազանց զգայուն են։ Դրանք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանին»,- գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ մոտեցումների հնարավոր փոփոխությունների դեպքում ցանկացած որոշումից առաջ Ուկրաինայի իշխանությունները անպայմանորեն կհաղորդակցվեն ժողովրդի հետ, քանի որ հենց ժողովուրդն է գլխավոր որոշում կայացնողը։
Զելենսկին ասել է, որ նման որոշումները կարող են ընդունվել կամ հանրաքվեի, կամ համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ամենակարևոր հարցը անվտանգության երաշխիքներն են։ Նրա խոսքով՝ տարածքային խնդիրների և Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ մեկտեղ անվտանգության երաշխիքներն ունեն կենսական նշանակություն Ուկրաինայի համար։
Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը ցույց է տվել իր վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ՝ զանգվածային հարվածներ հասցնելով Ուկրաինային այն ժամանակ, երբ ընթանում են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները՝ ուղղված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի ավարտին։ «Խաղաղ բանակցությունների ճանապարհին Ռուսաստանը հենց այսպես է արձագանքում այդ գործընթացին»,- ընդգծել է նա։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար սկզբունքային է, որպեսզի ցանկացած քայլ ուղեկցվի ուժեղ անվտանգության երաշխիքներով և իրական պաշտպանությամբ։ Նա նաև ընդգծել է, որ հանրաքվեի կամ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ այն պայմաններում, որոնցում այսօր ապրում է Ուկրաինան։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...
Փաշինյանը մանրամասնել է` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել` ինչ են խոսել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:...
ԱԺ-ն պարգևավճարների հետ կապված պարզաբանում է ներկայացրել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճարների թեմայով պարզաբանում է ներկայացրել: Պարզաբանման մեջ ԱԺ-ից մասնավորապե...
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբա...