Փաշինյանը` TRIPP նախագծի և Իրանի հետ չպարզաբանված հարցերի մասին
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե TRIPP նախագծի հետ կապված Իրանի հետ չպարզաբանված հարցեր կա՞ն, նշեց, որ մեծ նախագծերը միշտ ուղեկցվում են նման հարցերով։ Նրա խոսքով՝ «Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ մեծ նախագծերը միշտ չպարզաբանված հարց ունենում են, և միշտ արտադրում են չպարզաբանված հարց»։
Փաշինյանը հավելեց. «Երբ ունես մի հարց, որը լուծված չի, էդ հարցը չի լուծվում, չի լուծվում, ու դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ էդ մի հարցը լուծում ես, ի հայտ են գալիս 4 նոր հարցեր, որոնք պետք է լուծել։ Դրանք էլ լուծելիս ի հայտ են գալիս 4 նոր հարցեր։ Հետևաբար, TRIPP նախագիծն այնքան մասշտաբային հարց է, որ ամեն փուլում, երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք»։
Նրա խոսքով՝ չպարզաբանված հարցեր միշտ կան, սակայն այն հարցերը, որոնք այս փուլում պարզաբանելու կարիք ունեն, արդեն բավարար չափով պարզաբանվել են։





























