Երևանում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, որն երբևէ քաղաքը չի ունեցել. Տիգրան Արեյան
2025 թ. համար հաստատվել էր Երևանում արևելյան և հարավային հատվածներում գազամատակարարման ցանցի կառուցման նոր ծրագիրը՝ 24,7 կմ ընդհանուր երկարությամբ: Այս պահի դրությամբ աշխատանքները ավարտված են 9 փողոցում, կառուցվել է 17,1 կմ երկարությամբ ցանց, – հայտնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Նրա խոսքով՝ վերջին աշխատանքներն են իրականացվում Վարդաշենում, և ծրագիրը կշարունակվի 2026 թ.:
«2026 թ. մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան, որն երբևէ չի ունեցել քաղաքը՝ բացի առկա արտաքաղաքային երեք գազաբաշխիչ կայաններից և Նուբարաշենում գտնվողից», – հայտնել է նա՝ հավելելով, որ 24,7 կմ-ից հաջորդ տարվա համար շարունակություն է մնում 7,5 կմ-ը: «Պարոն քաղաքապետ, սա այն ծրագիրն է, որ հաստատվեց Ձեր անմիջական նախաձեռնությամբ՝ 2023 թ. վերջին և ծառացել էր մայրաքաղաքի առջև որպես ծանրագույն խնդիր՝ նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, որ չունեին գազի բավարար քանակ, նույն խնդրի առջև էր կանգնած նաև «Գազպրոմը»»:
Ըստ նրա՝ սա Երևանում ամենահաջողված կենսաապահովման ծրագրերից մեկն է:





























