Պուտինի կոշտ հայտարարությունը խուճապ է առաջացրել Արևմուտքում. Daily Express

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարությունը «փոքրիկ խոզերի» մասին սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար, հաղորդում է «Դեյլի Էքսպրես»-ը։


«Վլադիմիր Պուտինի վերջին հռետորաբանությունը, այդ թվում՝ եվրոպացի առաջնորդներին «փոքրիկ խոզեր» անվանելը, ուղղակի սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար», - նշվում է հոդվածում։


Հրապարակումը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդի տարածքային հարցի վերաբերյալ հայտարարությունները վկայում են Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության աճի մասին։


ՀԻշեցնենք` չորեքշաբթի օրը նախագահը մասնակցել է Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին։ Ինչպես միշտ, միջոցառման ժամանակ քննարկվել է նախարարության աշխատանքը վերջին մեկ տարվա ընթացքում և որոշվել են նրա պաշտպանունակության ամրապնդման և զինված ուժերի հետագա զարգացման խնդիրները։


Այնտեղ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ «եվրոպական փոքրիկ խոզերը» միացել են ԱՄՆ նախորդ վարչակազմի աշխատանքներին՝ հույս ունենալով շահույթ ստանալ Ռուսաստանի փլուզումից։ Նրա խոսքով՝ Արևմուտքը կարծում էր, որ կարող է կարճ ժամանակահատվածում ոչնչացնել երկիրը։

Քաղաքականություն

Պատահարներ