ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. նա ԵՄ-ի միջոցներով կեղծ դրամաշնորհներ է բաշխել:
«Դատախազը դատարան է հանձնել 2009-2014 թթ. ընթացքում Եվրոպական Միությունից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ դատախազության` խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարության ԵՄ հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ին։
Պաշտոնյան, նախնական համաձայնության գալով ԵՄ և ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր ՀԿ-ների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր է ներկայացրել և հաղթող ճանաչվել։ Արդյունքում 5 տարվա ընթացքում ԵՄ-ից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամը:
Հ. Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:
Դատախազությունը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձ...
Հայաստան-Վրաստան սահմանն հատում է 22 վագոն ադրբեջանական բենզինը. Պապոյան
Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բեն...
Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել
Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել։«Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննությ...
Ակնկալելի սցենարը կատարված է. Ավինյանը՝ դպրոցում բջջային հեռախոսների սահմանափակման մասին
Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց...