Թրամփը բարձր է գնահատել Վիթքոֆի բանակցային կարողությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ դեսպան Սթիվ Ուիտկոֆը, չնայած նախկինում գրեթե ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին, ունի անհրաժեշտ լավագույն որակները՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Թրամփի խոսքով՝ շուրջ 20 տարի Նյու Յորքում աշխատելու ընթացքում նա շփվել է տարբեր մարդկանց հետ, և երբ առաջին անգամ հանդիպել է Ուիտկոֆին, անմիջապես նկատել է նրա առանձնահատուկ ունակությունները։ Նախագահը հիշեցրել է, որ ապագա հատուկ դեսպանորդը զբաղվում էր Նյու Յորքի անշարժ գույքի բիզնեսով և «ոչինչ չգիտեր Ռուսաստանի գետերի և սահմանների մասին»։
Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է Ուիտկոֆի բնավորությունն ու բանակցային մոտեցումը՝ նշելով, որ նա ունի «լավագույն բնավորությունը»։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ունի նաև այլ փորձառու բանակցողներ, սակայն նրանց հետ, իր խոսքով, «պետք է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը, նախքան որևէ գործարքի հասնելը»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...