Միջնորդել ենք, որ թեկուզ գրավ և տնային կալանք կիրառվի. Արամ Վարդևանյան
Արդյո՞ք ներկայացրել էինք նաև հարկադրված այլընտրանքային խափանման միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ միջնորդություն, այո՛, ներկայացրել էինք: Այն աստիճան աբսուրդային իրավիճակում ենք գտնվում, որ իրապես այստեղ գրավի հարց չպետք է քննարկվեր: Գրավի հարց քննարկվում է, երբ ենթադրյալ մեղադրանքի պայմանը կալանքի միջնորդության շրջանակում հաղթահարված է, այսինքն՝ հիմնավոր կասկած առկա է լինում: Այս դեպքում մենք ընդհանրապես դրա հետ գործ չունենք, բայց այո՛, հարկադրված դա էլ ենք միջնորդում: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ի դեպ, միջնորդել ենք թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն, դրան, իհարկե նաև Սամվել Կարապետյանը հստակ իր դիրքորոշում ուներ, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Մենք, որպես պաշտպաններ, մեր կողմից նշվածը միջնորդել էինք՝ տնային կալանք, դրան համակցված գրավով բացակայելու արգելք, և, որ պատկերացնեք, միակ ռիսկը, որը դատարանը արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է: Խոչընդոտելու ռիսկը տնային կալանքի և գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ չզսպվի, պատկերացնու՞մ եք: Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրև հիմնավորել այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք ՀՀ-ում չեն»,-նշել է նա:
Վարդևանյանը նաև ասել է, որ այս ամենը ողջամիտ իրականության մեջ պատկերացնելը դժվար է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Բավարարեք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը. Էդմոն Մարուքյան
Մենք բոլորս գիտենք, որ Միքայել Սրբազանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, ԿԳԲ-ի բանտում, իշխանությունների կողմից հետապնդման ա...
Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. Դեն Հուքեր
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերը անդրադարձել է նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի...
Ռուսաստանի ճանապարհներին կհայտնվեն ավելի քան 60 նոր ճանապարհային նշաններ
Հաշվի առնելով Հայաստանցի քաղաքացիների հաճախակի այցերը ՌԴ հաղորդենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում կներդրվեն...