Բավարարեք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը. Էդմոն Մարուքյան
Մենք բոլորս գիտենք, որ Միքայել Սրբազանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, ԿԳԲ-ի բանտում, իշխանությունների կողմից հետապնդման արդյունքում և դատավճիռ կա երկու տարի ազատազրկման, որը բողոքարկված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես պահանջում եմ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից, Նիկոլ Փաշինյանից, որ շատ արագ կազմակերպեն Միքայել Սրբազանի պահանջի բավարարման գործը և տեղափոխեն համապատասխան տեղ, որտեղ նա ուզում է, որ վիրահատվի։
Յուրաքանչյուրն, ով իրավունք ունի իր բժշկի մոտ բուժվելու և վիրահատվելու, և պետությունը չի, որ պետք է որոշի, թե որտեղ ինքը վիրահատվի։ Եթե մարդը ասում է, որ ես բժիշկ ունեմ հիվանդանոցում և ես այնտեղ եմ ուզում վիրահատվել, ուրեմն պետք է բավարարեք այդ պահանջը, այլապես մեր պետությունը բազմաթիվ պրոբլեմներ կունենա գոնե մարդու իրավունքների բնագավառում այս մասով»,- հայտարարել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Խուզարկություններ են կատարվել Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում. մանրամասներ
Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում: Այս մասին...
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետ...
Ում հետ է մենամարտելու Արման Ծառուկյանը. մանրամասներ
MMA-մարմնամարտիկ և UFC-ի թեթև քաշային կարգի առաջատարներից Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտնել է, որ դեկտեմբեր...