Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. Դեն Հուքեր
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերը անդրադարձել է նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վերաբերյալ UFC-ի նախագահ Դանա Ուայթի արած հայտարարությանը։
«Սա պարզապես խաղ է։ Իլիան կարծես թե ինչ-որ բանի է սպասում։ Թեև այս մենամարտը իմաստ կունենար նրա համար։ Բայց կարծես թե ոչ ոք չի ուզում կռվել Արմանի հետ, և ես գիտեմ՝ ինչու»,- ծիծաղելով հայտարարել է Հուքերը Submission Radio-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Ծառուկյանն ու Հուքերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետ...
Ում հետ է մենամարտելու Արման Ծառուկյանը. մանրամասներ
MMA-մարմնամարտիկ և UFC-ի թեթև քաշային կարգի առաջատարներից Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտնել է, որ դեկտեմբեր...
200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ. Սրբուհի Գալյան
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն․ «Վարկը մարում եմ, որովհետև ժա...