Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեի դեկտեմբերի 11-ին Բեռլինում արված հայտարարությունը։ Սիյարտոն նշել է, որ եթե որևէ մեկը կասկածում է Բրյուսելում առողջ բանականության կորստին, ապա Ռուտտեի ելույթը պետք է համոզեր նրանց։
«Մարկ Ռուտտեն մի շարք անխոհեմ հայտարարություններ է արել՝ պնդելով, որ մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք, որ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել հարձակվել ՆԱՏՕ-ի վրա հինգ տարվա ընթացքում, և որ Ուկրաինայի անվտանգությունը մեր անվտանգությունն է», - նշել է Սիյարտոն։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...