Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը նոյեմբերի կեսերից վերականգնել են վերահսկողությունը Պոկրովսկի մի հատվածի նկատմամբ՝ վերահսկելով քաղաքի հյուսիսային մասը։
«Աշնանը որոշակի պահի մեր զորքերը այլևս Պոկրովսկում չէին սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Սակայն, նոյեմբերի 15-ից ի վեր, մեր հարձակողական գործողությունների արդյունքում, մենք կարողացել ենք վերահսկողություն հաստատել Պոկրովսկի տարածքում գտնվող մոտ 13 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ»,- փոխանցում է «RBC Ուկրաինան»՝ մեջբերելով Սիրսկուն։
Գլխավոր հրամանատարի տեղեկացմամբ՝ հիմնական մարտերը շարունակվում են Պոկրովսկում և Միրնոգրադում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը այդ ուղղությամբ մեծացրել է իր զորքերի ներկայությունը մինչև 156 հազար զինվոր, մինչդեռ ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են ամրապնդել դիրքերը քաղաքի սահմաններում։
Սիրսկին նշել է, որ ուկրաինական զորքերը ստիպված են եղել հետ քաշվել Պոկրովսկից 5–7 կիլոմետր հարավ գտնվող դիրքերից՝ ռոտացիայի անհնարինության և զինծառայողների կյանքին սպառնացող մեծ վտանգի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի զինաթափվել Գազայում միայն մի դեպքում. մանրամասներ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում միայն այն դեպքում, եթե բանակց...
Իրանում սպանվել են ԻՀՊԿ անդամներ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի երեք անդամներ սպանվել են Զահեդան քաղաքից ոչ հեռու՝...
Գիշերվա ընթացքում Ռուսաստանում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերային ժամերին Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում հերթապահ հակաօդային...
Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Զելենսկի
Մեր խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է: Այս մասին ասել...