ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի զինաթափվել Գազայում միայն մի դեպքում. մանրամասներ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում միայն այն դեպքում, եթե բանակցությունների միջոցով ստեղծվի Պաղեստինյան պետություն: Այս մասին հաղորդել է The Times of Israel-ը:
ՀԱՄԱՍ-ի խոսնակն այն դիրքորոշումն է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը «չի կարող իրականացվել ուժով կամ վերջնագրերով»։
«Իսրայելը երկու տարի շարունակ օգտագործել է իր ողջ ռազմական հզորությունը՝ ստիպելու ՀԱՄԱՍ-ին զենքը վայր դնել, և դա ձախողվել է»,- հավելել է պարբերականի աղբյուրը։
Նշենք, որ հոկտեմբերի 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի հակամարտության լուծման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագրի առաջին փուլին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը նոյեմբերի կեսերից վեր...
Իրանում սպանվել են ԻՀՊԿ անդամներ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի երեք անդամներ սպանվել են Զահեդան քաղաքից ոչ հեռու՝...
Գիշերվա ընթացքում Ռուսաստանում խոցվել է ավելի քան 200 ԱԹՍ
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերային ժամերին Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում հերթապահ հակաօդային...
Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Զելենսկի
Մեր խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է: Այս մասին ասել...