Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին. մանրամասներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին:
«Մենք բազմիցս ասել ենք, որ այս թեմայով հրապարակային, բարձրաձայն չենք խոսում: Սակայն որևէ հանդիպում՝ լինի դա ադրբեջանական կողմի, թե միջազգային ներկայացուցիչների հետ, չի անցնում առանց գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը բարձրացնելու», - ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև անհայտ կորածների խնդրին:
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարցը վերջնականապես լուծվի.
«Եվ ես տեսնում եմ դրական լուծման միտում», - ընդգծել է ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Վաշինգտոնն ու Երևանը կարող են ռազմավարական գործընկերություն կառուցել. մանրամասներ
Կան հիմքեր ենթադրելու, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կարող են գտնվել իրական ռազմավարական գործընկերության կառուցման շեմին։ TRIPP ն...
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը երբեք լուրջ չի քննարկվել. Թրամփ
Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը «...
Կալլասը Թրամփի հայտարարությունները սադրանք է որակել
ԵՄ-ի գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ նշել է, որ ամերիկյան...
Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպման հնարավորությունը. մանրամասներ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկեն Հայաստանի և Ադրբե...