Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպման հնարավորությունը. մանրամասներ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների ընդլայնված ձևաչափով շփումների հարցը։
Այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների միջև շփումների հնարավորությանը։
«Մենք մշտապես փորձում ենք բոլոր միջազգային հարթակներն օգտագործել շփումների համար, և Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանության նկատմամբ։ Չնայած դեռ խոսակցություն չկա՝ բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև։ Կշարունակենք քննարկել նաև այն տրամաբանությունը, որ մենք և մեր պատգամավորներն ընդլայնված ֆորմատով շփումներ ունենանք՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, հենց մեր որոշման հիման վրա»,-ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն ժամանակավորապես ազատել է 5 անդամ պետությունների ներգաղթյալներ ընդունելու պարտավորությունից. մանրամասներ
Եվրամիությունը ժամանակավորապես ազատել է հինգ անդամ պետությունների ներգաղթյալներ ընդունելու պարտավորությունից, հաղորդում...
Վաշինգտոնն ու Երևանը կարող են ռազմավարական գործընկերություն կառուցել. մանրամասներ
Կան հիմքեր ենթադրելու, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կարող են գտնվել իրական ռազմավարական գործընկերության կառուցման շեմին։ TRIPP ն...
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը երբեք լուրջ չի քննարկվել. Թրամփ
Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը «...
Կալլասը Թրամփի հայտարարությունները սադրանք է որակել
ԵՄ-ի գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ նշել է, որ ամերիկյան...