Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը, ըստ տարբեր գնահատականների, նախազգուշացում է Եվրոպայի համար և երկկողմ հարաբերությունները վերաիմաստավորելու ազդանշան է:


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ կարևոր է, որ Ռուսաստանը փաստաթղթում հիշատակվում է համաեվրոպական անվտանգության համատեքստում, իսկ Ռուսաստանին զսպելու կամ տնտեսական ճնշումն ուժեղացնելու կոչերը բացակայում են։ Այնուհանդերձ, ըստ ռուսական կողմի, Վաշինգտոնը ցանկանում է դուրս մղել Ռուսաստանը համաշխարհային էներգետիկ շուկաներից:


Զախարովան նաև մտահոգություն է հայտնել, որ մինչ օրս սպասում են ռազմավարական հարձակողական և պաշտպանական ներուժի մասին՝ ամերիկյան կողմի պարզաբանումներին:


«Չնայած ռազմավարության մեջ տեղ գտած կոշտ դիրքորոշումներին՝ այն թույլ է տալիս մեզ շփման ընդհանուր եզրեր փնտրել»,- հավելել է պաշտոնյան:


Զախարովան նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հակասությունները խորանում են, զուգահեռ Եվրոպան, ըստ պաշտոնյայի, ցանկանում է խափանել ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան նախաձեռնությունները:


«Մինչդեռ Վաշինգտոնի որոշ առաջարկներ հիմք են հանդիսանում խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Պատահարներ