Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
«Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) առաջնորդանիստ եկեղեցում։
Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ՝ հետևելով մեր Սուրբ Եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգևոր ասպարեզում և օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի՝ իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկով է հանդես եկել
Ինչի եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը...
Ավինյանը խստացրել է վարչական շրջանների վերահսկողությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները պետք է հստակ պատկերացնեն քննա...
Ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո. Նիկոլ Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո: Այս մասին ֆեյսբուք...
Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ. Փաշինյան
Եկեղեցու հետ կապված թեման շատ զգայուն է. Սա զուտ եկեղեցին եկեղեցու կանոններին համապատասխանելու մասին է։ Այս մասին Բեռլին...