Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ. Փաշինյան
Եկեղեցու հետ կապված թեման շատ զգայուն է. Սա զուտ եկեղեցին եկեղեցու կանոններին համապատասխանելու մասին է։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայ եկեղեցու կողմից թշնամական վերաբերմունք կա իշխանության նկատմամբ։
«Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Հայ առաքելական եկեղեցու կանոններին։ Ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և նրանց, կներեք որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի եկեղեցու և եկեղեցականների և եկեղեցու ղեկավարների։
Ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում։ Գիտեք ամենամեծ խնդիրը որն է. հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ, իսկ սովորական եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ, և դա խնդիր է, դա վնաս է պատճառում մեր երկրի բարոյական մթնոլորտին։
Մենք ցանկանում ենք, որ արժեքահեն հասարակություն լինի, բայց հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է և մեզ անհրաժեշտ է բարեփոխում ունենալ, մեզ անհրաժեշտ է մեր եկեղեցին մեր հասարակության առաջ թափանցիկ լինի և լինեն գործիքներ ստուգելու հոգևորականների, եկեղեցականների բարեվարքությունը և այլն։ Մեր օրակարգը ամբողջովին թափանցիկ է առանց ինչ-որ թաքնված կամ ծպտյալ օրակարգերի»,–ասաց նա։
Փաշինյանը հերքեց պնդումները, թե կառավարությունը ու վարչապետը գործում են ընդդեմ Հայաստանյայց առաքելական եկեղեցու. «Դա անհնար է, որովհետև ես Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդ ու հավատացյալ եմ, ես Հիսուս Քրիստոսի հավատացյալ եմ։ Վերջերս ես հայտարարեցի, որ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է և ես չեմ կարող գործել Հիսուս Քրիստոսին դեմ, իմ եկեղեցուն հակառակ։ Դա իմ եկեղեցին է, գիտեք ու մեր եկեղեցին է, մեր կառավարության անդամների 90-ից ավելի տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են և մենք ցանկանում ենք համապատասխանի և թափանցիկ ու հաշվետու լինի և ազնիվ լինի և արժեքահեն լինի եկեղեցին»։
Նմանատիպ հոդվածներ
Մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք. Ալեն Սիմոնյան
Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է,...
Ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո. Նիկոլ Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո: Այս մասին ֆեյսբուք...
Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտ...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...