Ուկրաինան տրամադրված է հետագայում էլ ազնվորեն աշխատել ամերիկյան կողմի հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրւյց է ունեցել Վիթքոֆի, Քուշների, Ումերովի և Գնատովի հետ:


«Մենք ուշադրություն ենք դարձրել բազմաթիվ ասպեկտների եւ բավականին արագ քննարկել այն առանցքային կետերը, որոնք կարող են երաշխավորել արյունահեղության դադարեցումը և վերացնել Ռուսաստանի երրորդ ներխուժման սպառնալիքը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իր խոստումները չկատարելու սպառնալիքը, ինչպես դա արդեն բազմիցս եղել է անցյալում»,- ասել է նա։


Ինչպես նշել է Զելենսկին Ուկրաինան տրամադրված է հետագայում էլ ազնվորեն աշխատել ամերիկյան կողմի հետ, որպեսզի իրապես խաղաղություն բերի ։ Պայմանավորվել ենք հաջորդ քայլերի, Ամերիկայի հետ զրույցի ձևաչափերի մասին։ Շնորհակալություն նախագահ Թրամփին բանակցություններին նման ինտենսիվ մոտեցման համար",



Քաղաքականություն

Պատահարներ