ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹՐԻՓՓ-ը կգործի ԵԱՏՄ կանոններով. փոխարտգործնախարար
Հայաստանի Հանրապետության՝ ներկայումս ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքով պայմանավորված՝ ԹՐԻՓՓ-ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում:
Լրագրողների հետ ունեցած զրույցում այս մասին հայտնել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Նա նշել է. «ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ, մենք այդտեղ հարց չենք տեսնում: Այս պահին ԹՐԻՓՓ-ը իրականացվում է Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ձևաչափում, կնքվել է համաձայնագիր, ապագայի մասին ինչ-որ բաներ չէի ուզի ասել, կարծում եմ, որ չարժե»: Արձագանքելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ համատեղ գործունեություն ծավալելու կամ բազաներ հիմնելու խնդիր չի առաջանա՝ Սաֆարյանը հավելել է, որ ներկա փուլում որևէ հարց չի առաջանում:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...