Նախիջևանում մեկնարկել է շինարարություն Հայաստանի սահմանի մոտ․ Աղաև
«Ադրբեջանի երկաթուղիներն» ավարտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման նախագծային աշխատանքները։ Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը։
Նա նշել է, որ ներկայումս շինարարություն է սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ՝ Օրդուբադի շրջանի Սալամմելիք կայարանի տարածքում։
«Շինարարական աշխատանքները ներառում են 188 կմ երկարությամբ երկաթուղային գիծ։ Նպատակն է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց։ Վերանորոգման ավարտից հետո երկաթուղու տարեկան թողունակությունը կկազմի 15 միլիոն տոննա»,- ասել է նա։
Պաշտոնյան հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Իլհամ Ալիևը ստորագրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) բացման վերաբերյալ պատմական համաձայնագիրը, որի շրջանակներում կվերականգնվի ուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցությունը՝ դառնալով Հյուսիս-հարավ տրանսպորտային երթուղու հիմնական ճյուղերից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...
Արշակ Սրբազանը կալանավորվեց․ փաստաբան
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք։ Այս մ...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...