Ալբանիայի ԱԻ նախարարը ձերբակալվել է կաշառակերության համար
Ալբանիայի ԱԻ նախարար Դիելան «ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով»՝ 14 բիթքոինի (մոտ 1.3 մլն եվրո) չափով՝ արագընթաց մայրուղիների կառուցման տենդերների օպտիմալացման համար: Այս մասին հայտնում է Newsbar-ը:
Ալբանիայի կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ դատախազությունը ժամանակավորապես դադարեցրել է պետական կառավարման թվայնացման փորձը և Դիելային «տեղափոխել օֆլայն ռեժիմի»։Հետաքննության տվյալներով՝ պետական պայմանագրերի արժեքի 10–15 տոկոսը փոխանցվել է անհայտ հաշիվների, որոնք համակարգը դասակարգել էր որպես «ստանդարտ օպերացիոն գործընթաց»։ Փաստաբանների փոխանցմամբ՝ նեյրոհամակարգը այդ փոխանցումները չէր դիտարկել որպես իրավախախտում։
Դատախազությունում հայտարարել են, որ ԱԻ-ն ծրագրել է կրիպտոարժույթն օգտագործել սեփական արդիականացման համար, ներառյալ սերվերների և ծրագրային ապահովման ձեռքբերումը:
Իր հերթին, նախարարի ԱԻ-փաստաբանը հայտարարություն է տարածել, որում «արդարացրել է իր պաշտպանյալի գործողությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...
Արշակ Սրբազանը կալանավորվեց․ փաստաբան
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք։ Այս մ...
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...