Շիրակի փողոցում բեռնատարների մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է. ՆԳՆ ոստիկանություն

Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


«Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով․


Շիրակ–Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ–Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ),


Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում ենք նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև՝


Շիրակ–Հյուսիս–Հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս,


Արտաշիսյան–Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան–Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։


Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանափակումները՝ ապահովելով տարածքի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ