Ռուսաստանը միշտ արել է հնարավորը հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու
Ռուսաստանը միշտ արել է հնարավորը հայ-ադրբեջանական կարգավորման համար՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ԱՄՆ-ը միակ երկիրն է, որն արդեն ութ կամ ինը հակամարտություն է կարգավորել աշխարհում:
«Իհարկե, Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս մինչև վերջ չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում էական է, և Ռուսաստանն էական ներդրում է ունեցել Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը ԱՊՀ գործընկերների հետ հանդիպումից հետո:
Շոյգուն դրական է արտահայտվել երկրների միջև ցանկացած հաղորդակցության բացման, այդ թվում՝ Հայաստանի տարածքով Նախիջևանն ու Ադրբեջանը միացնելու ճանապարհի մասին, սակայն «Թրամփի երթուղի» անվանումը որակել է «էկզոտիկ»:
Նմանատիպ հոդվածներ
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում. Վահագն Ալեքսնայան
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը...
2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնայի...
Սուրեն Պապիկյանը նշել է` որն է զինծառայության ժամկետի կրճատման նպատակը
Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ԱԺ-ում այս մասին հայտարարե...
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին. Արսեն Բաբայան
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:Հիշեցնենք` Քննչա...