Սուրեն Պապիկյանը նշել է` որն է զինծառայության ժամկետի կրճատման նպատակը
Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ սրա հիմքում ընկած է բանակի համալրման արդյունավետությունը։
Նախարարը հրաժարվեց թվերի մասին խոսել, ասաց, թե նախկինու հնչեցրել է դրանք։
«Բայց եթ կրկին կլինեն հաշվարկների հետ կապված կասկածներ, պատրաստ եմ ևս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին»,- հավելեց Պապիկյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։
2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։
Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...
Քի Վեսթի փաստաթղթի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարց է. Ռուբինյան
Երբ ասում են, որ մենք հանձնել են Արցախը, նշանակում է անարգել թափված արյունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փ...
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում. Վահագն Ալեքսնայան
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը...
2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնայի...