2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։
«Ընդհակառակը, գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց՝ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում։
Վարչապետը հայտարարեց, թե եթե լավ առաջարկներ կային՝ ինչո՞ւ այսօրվա ընդդիմությունն այն ժամանակ լուծումների չէր գնում։
«Ժամանակին գնայիք լուծումների, եթե լավ առաջարկ է եղել, եթե չեք գնացել լուծումների՝ ուրեմն պետք է պատասխան տաք ժողովրդին, թե ինչու չեք գնացել լուծումների, իսկ եթե վատ առաջարկ էր եղել՝ ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատն է եղել»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 2019 թվականի փաստաթուղթը ինքնուրույն փաստաթուղթ չէ, այն չի ներկայացվել իրեն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նոր առաջարկ։
«Ես էլի ասում եմ՝ եթե կունենայինք շատ լավ վիճակ՝ 2019 թվականի առաջարկն արտահայտում էր նախորդող շրջանի բանակցային տրամաբանությունը, այն ժամամանկ կոալիցիայի մեջ էիք, համաձայնվեիք՝ լուծեինք, պրծնեինք։ Ի՞նչ եք ուզում մեզանից, 2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա»։ Ինչի՞ համար, ասեմ՝ այդ նույն փաթեթի մաս է նաև Սերժ Սարգսյանի պատասխանը ապրիլի 17-ին, որտեղ ասում է. «Մենք շատ վաղուց պետք է այլևս հույս չունենանք, որ Ադրբեջանը թողնելու է պատերազմով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու իր մղումը»։ Բա այն ժամանակ կար այդ վիճակը, ավելի լավ վիճակ կար, ինչո՞ւ չեն լուծել, ինչո՞ւ են եկել ու ասել՝ բանակցությունները կանգնել են, փակուղի է ու պատերազմ»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե բոլոր փաթեթներում նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի՝ այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում։
«Լուծարում, զրոյացում ու զրոյից հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծում, ինչո՞ւ դա չեք ասում, դա գրված է սևով սպիտակի վրա»,- ընդգծեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...
Քի Վեսթի փաստաթղթի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարց է. Ռուբինյան
Երբ ասում են, որ մենք հանձնել են Արցախը, նշանակում է անարգել թափված արյունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փ...
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում. Վահագն Ալեքսնայան
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը...
Սուրեն Պապիկյանը նշել է` որն է զինծառայության ժամկետի կրճատման նպատակը
Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ԱԺ-ում այս մասին հայտարարե...