Ինչ 3 խորհուրդ է տվել Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնել է, թե 2018 թ․ ինչ 3 խորհուրդ է տվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Զուրաբյանի խոսքով՝ նախևառաջ խորհուրդ է տվել հրապարակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացած՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին փաստաթուղթը՝ շեշտելով, որ դա կօգնի հետագայում ավելի հեշտությամբ լուծել կարգավորման հետ կապված հարցերը, բացի այդ, բոլորը կտեսնեն, թե ինչ ժառանգություն է ստացվել։
«Տեր-Պետրոսյանն այդ բանը արել էր նաև 2007թ․։ Ինքը հրավիրել էր ամերիկյան դեսպանին, ասել էր՝ անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ 2008թ․՝ Սերժ Սարգսյանը, թե ես, ճիշտ կլինի, որ Մադրիդյան սկզբունքները հրապարկվեն, ֆիքսվի, որ դա պաշտոնական բան է, որից հետո նոր նախագահին ավելի հեշտ կլինի կարգավորման ուղղությամբ գնալ։ Եվ արեցին, առաջին անգամ հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները 2007թ․ դեկտեմբերին՝ հանդիպումից հետո»,- նշել է Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ միայն 2020թ․ Նիկոլ Փաշիյանը հրապարկեց Կրակովյան փաստաթուղթը։
ՀՀ առաջին նախագահի երկրորդ խորհուրդը վերաբերել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և անվստահելի է դարձել նրանց համար։
«Ռուսաստանի հետ պետք է սիստեմային աշխատել՝ նախարարությունների միջոցով, տարբեր ուղիներով, գնա, այդ հարաբերություններն ավելի լուրջ աշխատանքային մակարդակի վրա բարձրացրու»,- ներկայացրել է Զուրաբյանը։
Նախագահի երրորդ առաջարկ-խնդրանքն էլ վերաբերել է Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելուն, ինչը ևս Փաշինյանը մերժել է։
Զուրաբյանը շեշտել է՝ Տեր-Պետրոսյան-Փաշինյան հանդիպումն այնքան կեղծ ձևով է ներկայացվել փաշինյանական կողմից, որ ՀՀ առաջին նախագահը դրանից հետո հրաժարվել է նոր հանդիպում ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնայի...
Սուրեն Պապիկյանը նշել է` որն է զինծառայության ժամկետի կրճատման նպատակը
Զինծառայության ժամկետի կրճատումն ունի մեկ նպատակ՝ Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, ԱԺ-ում այս մասին հայտարարե...
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին. Արսեն Բաբայան
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:Հիշեցնենք` Քննչա...
Իբր ակցիայի մասնակցի պայուսակի մեջ թմրանյութ է դրել. Արշակ սրբազանի փաստաբան
Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայ...