Պեսկովը` Պուտինի և Ռեթքլիֆի հանդիպման լուրերի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի հանդիպել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։
CBS-ն ավելի վաղ, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել էր, թե ԿՀՎ ղեկավարը հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել էր Մոսկվա։
«Ոչ։ Նախագահի հետ հանդիպում չի եղել», - RTVI-ի հետ զրույցում՝ անդրադառնալով տվյալ հարցին, նշել է Պեսկովը։
Դրանից առաջ Washington Post-ին տված մեկնաբանության մեջ Պեսկովը հայտնել էր, որ ԿՀՎ տնօրենի մոսկովյան այցը պայմանավորված է «հետախուզական գործակալությունների միջև շփումներով»։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Փաշինյանն առաջարկել է քննարկել սոցցանցերում անանուն հաշիվների արգելքը
Անհրաժեշտ է քննարկել սոցիալական ցանցերում անանուն հաշիվների օրենսդրական արգելքի հնարավորությունը։ Այս մասին օգոստոսի 24-...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...