ՌԴ-ի դեմ կանխարգելիչ հարվшծների մասին հայտարարությունը անպատասխանատու քայլ է. Զախարովա

Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարությունը Ռուսաստանի դեմ հնարավոր կանխարգելիչ հարվածների մասին համարում ենք ծայրահեղ անպատասխանատու քայլ, որը ցույց է տալիս դաշինքի պատրաստակամությունը շարունակել սրացումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Մենք դա համարում ենք ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերը խաթարելու միտումնավոր փորձ: Նման հայտարարություններ անողները պետք է գիտակցեն բխող ռիսկերը և հնարավոր հետևանքները, այդ թվում՝ դաշինքի անդամների համար:


ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր իրական նպատակներն ու մտադրությունները։ Այդուհանդերձ, դաշինքի ղեկավարության խիղճը թույլ է տալիս Ռուսաստանին մեղադրելու «ռազմատենչ միջուկային հռետորաբանության», սպառնալիքի և տխրահռչակ հիբրիդային հարձակումների համար՝ առանց մեր մասնակցության վերաբերյալ որևէ ապացույցի։


Նման հայտարարությունները ոչ միայն յուղ են լցնում կրակին, այլև լրջորեն բորբոքում են արդեն իսկ գոյություն ունեցող առճակատումը»։


Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է կանխարգելիչ գործողությունների հարցը՝ ի պատասխան Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ գործողությունների, սակայն նման որոշումը բախվում է մի շարք իրավական մարտահրավերների:

Քաղաքականություն

Պատահարներ