Քաղաքականություն

Սա լիակատար աղետ է, վերջ տվեք դրան. Թրամփ

Ofelya 722 դիտում
Սա լիակատար աղետ է, վերջ տվեք դրան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը պետք է դադարեցնի գործունեությունը։ Թրամփը այս մասին գրել է ×-ի իր էջում:


«Ինչո՞ւ են հանրապետականները ցանկանում պահպանել «Ամերիկայի ձայնը»՝ դեմոկրատների խոսափողի, գոյությունը։ Սա  լիակատար աղետ է։ Ոչ մի հանրապետական ​​չպետք է քվեարկի ռադիոկայանը պահպանելու օգտին։ Վերջ տվեք դրան», - գրել է Թրամփը։


Նշենք, որ մարտի 14-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով կրճատվել է ԱՄՆ կառավարության Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) լիազորությունների շրջանակը, որը պատասխանատու է հեռուստատեսությամբ և ռադիոյով արտաքին քաղաքականության քարոզչության համար։


Կազմակերպությունը, մասնավորապես, համակարգում էր պետության կողմից ֆինանսավորվող «Ռադիո Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների աշխատանքը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250