Պուտինը երեքշաբթի կհանդիպի Ուիթքոֆֆի հետ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ չի բացառվում, որ բանակցությունների ավարտին կարող է արվեն լրացուցիչ հայտարարություններ մամուլի համար։


Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջողությամբ, ուստի չի պատրաստվում վարել դրանք հրապարակային ձևաչափով․ «Այդ գործընթացը պետք է ընթանա հանգիստ, ոչ հրապարակային դաշտում»,- նշել է նա։


Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի պաշտոնանկությունը կազդի բանակցային գործընթացի վրա, Պեսկովը նշել է, որ «դրա վերաբերյալ ժամանակը ցույց կտա»։


Մոսկվան նաև կոշտ արձագանքել է Կասպյան ծովի խողովակաշարային կոնսորցիումի նովոռոսիյսկյան ենթակառուցվածքների և Սև ծովում տեղաշարժվող տանկերների նկատմամբ նախորդ շաբաթ իրականացված ուկրաինական հարձակումներին։ Պեսկովն  ընդգծել է, որ տեղի ունեցածը «Թուրքիայի Հանրապետության ինքնիշխանության վրա հարձակում է, ինչպես նաև այդ նավերի սեփականատերերի գույքի նկատմամբ ոտնձգություն»։

Քաղաքականություն