ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքից Երևան բերող այլընտրանքային ճանապարհ կունենանք. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել է, որ Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում։
«Այն արդեն ավարտական փուլին է մոտենում։ Այս տարի անպայման կավարտենք չէ՞։ Դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետության սահման տանող ճանապարհն անցնում էր Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր և որը միաժամանակ լիարժեք ծառայեց, և այս ընթացքում մենք կարողացանք ապահովել այդ ճանապարհի գործունակությունը։ Նաև դա այն բանի շնորհիվ էր, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախապես պլանավորված էր եղել, իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, ընթացքում որակի հետ կապված խնդիր առաջացավ, բայց հաղթահարեցինք։ Բայց դրանից հետո որոշվեց երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն-Շամբ և Նորավան-Լծեն-Շամբը։ Սա էականորեն կրճատում է Մեղրիից և Կապանից Երևան եկող ճանապարհը և արդեն կունենանք այլընտրանքային ճանապարհ, որը շատ կարևոր է», - դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ հարցրել է Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...