Որ դեպքում Մայր Աթոռի դիվանապետը կդադարեցնի պաշտոնավարումը և կթողնի կարգը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել է, որ ներկայում չունի պաշտոնավարումը դադարեցնելու մտադրություն, սակայն չի բացառել նման քայլ, եթե այն անհրաժեշտ դառնա եկեղեցու շահերից ելնելով։ Այս մասին հոգևորականը հայտնել է դեկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին։


«Երբ գնահատեմ, որ դա եկեղեցու շահերից ելնելով արդյունավետ և օգտակար է, պատրաստ եմ ցանկացած քայլի։ Դա կարող է լինել ոչ միայն պաշտոնավարության դադարեցում, այլև իմ կարգի թողնում։ Այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում։ Բայց ես չեմ պատրաստվում անել մի քայլ, որը կարող է ենթադրել, թե այն, ինչ ինձ վերագրվում է, ճիշտ է»,– ասել է նա։


Խաչատրյանը կրկին ընդգծել է, որ իրեն վերագրվող տեսանյութերը կեղծ են, և որևէ սպառնալիք կամ ճնշում չի կարող ստիպել իրեն հրաժարվել իր համոզմունքներից։ Նրա խոսքով՝ ինքը ակամա հայտնվել է «որոշ քաղաքական և հասարակական գործընթացների կենտրոնում»։




Քաղաքականություն

Պատահարներ