Ժամը 18-ին Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա. Սաղաթելյան

Այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա, այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմադրության» շարժման մասնակիցներն այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ։

Ոստիկանության ուժերը՝ դիմակավորված ոստիկանները և կամիր բերատավորները, մայրաքաղաքի փողոցներից բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Քաղաքականություն