Մակրոնը Զելենսկու հանդիպումից հետո քննարկել է իրավիճակը Թրամփի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ կայացած բանակցություններից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ։ Այդ մասին նշվում է Ելիսեյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ։
Մակրոնը ներկայացրել է Զելենսկու այցի ընթացքում քննարկված հարցերի մանրամասները՝ ընդգծելով, որ բանակցությունների կարևոր մասը վերաբերում էր երկարատև և կայուն խաղաղության վերականգնման հնարավորություններին։
«Ղեկավարները մտքեր են փոխանակել Ուկրաինայում երկարատև և կայուն խաղաղության պայմանների և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերի հաջորդ քայլերի վերաբերյալ»,- նշել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում։
Մակրոնը նաև շեշտել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը և ընդգծել ԱՄՆ-ի հետ խորացված համագործակցության կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ, բոլոր եկեղեցիներում կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...