Երևանում էլեկտրոնային ցուցիչներ կտեղադրվեն կանգառներում․ քաղաքապետարան
Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանի հասարակական տրանսպորտի 36 կանգառասրահներում տեղադրել ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային սարքավորումներ: Այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Մանուկյանը նշել է, որ «Յանդեքս» ու «2GIS» հարթակների միջոցով ուղևորներին հասանելի է երթուղիների որոնման ու տրանսպորտի ժամանման րոպեները տեսնելու հնարավորությունը:
«Մինչ այս, պիլոտային ռեժիմով նման սարքավորումներով կահավորվել էին վեց կանգառասրահներ: Ծրագրի ընդլայնման համար արդեն իսկ ներկրվել են 30 լրացուցիչ սարքավորումներ, որոնք այս պահին մաքսազերծման փուլում են, որին կհետևեն փորձարկումը, տեղադրումը և գործարկումը»,- ասել է Մանուկյանը:
Մանուկյանն անդրադարձավ նաև կանգառասրահներում ցուցադրվող տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ բողոքներին, որտեղ տվյալների ցուցադրման «Յանդեքս» հարթակի միջոցով որոշ դեպքերում շեղումներ են առաջացել:
«Այս պահին ևս մեկ այլընտրանքային հարթակի՝ «2GIS»-ի միջոցով ենք այս փորձարկումն անում, կընտրենք լավագույն տարբերակը, ամենաճշգրիտ տարբերակը և դա կցուցադրենք»,- նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը::
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ խոսնակնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցրած մեղանդրանքներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով «Ականադաշտի քարտեզներ տրամադրելու Բաքվի պահանջներին» լրատվամիջոցների հ...
Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Արցախում. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ...
Այսօր Բլինկենը հանդիպում կունենա Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ
Այսօր Մյունխենում տեղական ժամանակով ժամը 13:35-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ի...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար.Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել...