Բաքուն ներկայացրել է իր պահանջները Ռուսաստանին․ պաշտոնական ներողություն ենք ակնկալում․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում անդրադարձել է Բաքու–Մոսկվա հարաբերություններին։ EU Today-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի խոցումից հետո առաջացել էին զգացմունքային արձագանքներ և որոշ թյուրըմբռնումներ։
Հաջիևի խոսքով՝ միջադեպից բխող մտահոգությունները ներկայացվել են Ռուսաստանի ղեկավարությանը և քննարկվել Տաջիկստանում ղեկավարության մակարդակով։ Ադրբեջանի կողմը հանդես է եկել չորս պահանջով՝ պաշտոնական ներողություն, միջադեպի համակողմանի քննություն, պատասխանատուների պատասխանատվություն և պատճառված վնասի փոխհատուցում։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ այս հարցերի լուծման դեպքում կողմերը կարող են փակել ձևավորված անհասկացվածության էջը և շարունակել երկկողմ հարաբերությունները որպես բարիդրացի երկիրներ։
Նմանատիպ հոդվածներ
Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման. Էդմոն Մարուքյան
Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ "...
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Պուտինի հետ զրույցից
«Սա մեր հարաբերությունների համար շատ կարեւոր հարց է: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կյանքիս վտանգ էր սպառնում, քաղաքական ապաստան եմ խնդրել». Նաիրա Հայրապետյանը հեռացել է ՀՀ-ից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Հայրապետյանը հայտնել է, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացո...
Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. նա իրեն մեղավոր չի ճանաչում
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապե...