Ադրբեջանը կխորացնի հարաբերությունները Իրանի հետ․ Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանը նպատակ ունի խորացնել հարաբերությունները Իրանի հետ՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։ Այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա անդրադարձել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակմանը՝ նշելով, որ հաղորդված տվյալներով, հարձակվողը դատապարտվել է Իրանի օրենսդրության համաձայն։ Հաջիևի խոսքով՝ Բաքուն այս միջադեպը համարում է փակված էջ և չի դիտարկում այն որպես խոչընդոտ երկկողմ համագործակցության համար։
Հաջիևը երկու երկրների հարաբերությունները բնութագրել է որպես նորմալ և կայուն՝ ընդգծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև ձևավորված աշխատանքային վստահությունը։ Նա նշել է, որ Արազ գետի և Իրանի տարածքով անցնող Աղբանդ - Կալալա կամուրջի նախագիծը ընդգրկված է Ադրբեջանի տարածաշրջանային կապի նախաձեռնություններում, իսկ դրա վերջնական կառուցվածքը կհաստատվի 2025 թվականի ընթացքում։
«Իրանին մենք դիտարկում ենք որպես հարևան և գործընկեր, և ուշադրություն ենք դարձնում մեր տնտեսական ու առևտրային կապերի ընդլայնմանը», – ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
«ԱՄՆ–ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին». Փալոն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը ապրիլի 11-ին ՀՀ տարածքում տեղի ունեցածը որակել է որպես ադրբեջանական հերթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։&nbs...
Ցանկանում եմ որոշ մանրամասներ հանրայնացնել իմ անձնական, ընտանեկան պատմությունից. Արմավիրի մարզպետ
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.«Լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, Այսօր առավոտից մամուլում քն...
Բավական է, տարեսկզբից անցել է 48 օր, և մեր երկրում արդեն առնվազն 73 զանգվածային կրակոցներ են եղել. Բայդենը զայրացել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրազենային բռնությունը ԱՄՆ-ում անվանել է համաճարակ և կոչ է արել բարեփոխել զենքի մասին օրենքը։&nbs...