Ադրբեջանում իշխանության բռնազավթման փորձ է կատարվել․ պատգամավորը ձերբակալվել է
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլիի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերաբերում է իշխանության բռնազավթմանն ուղղված գործողություններին, հայտնում են տեղական աղբյուրները։
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» նախագահ Ալի Քերիմլիին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 278.1 հոդվածով, նրա ձերբակալությունը իրականացվել է պետական անվտանգության ծառայության կողմից։ Մեղադրանքը վերաբերում է իշխանության բռնազավթմանն կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններին։
Քերիմլին և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը հարցաքննվել են պետական անվտանգության ծառայությունում՝ նրանց նկատմամբ իրականացվող հետաքննության շրջանակում։ Նրանց բնակարաններում կատարված խուզարկություններից հետո երկուսին էլ տեղափոխել են ՊԱԾ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քերիմլիի և Իբրահիմի խուզարկություններն ու հարցաքննությունները կապված են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի վերաբերյալ ՊԱԾ-ի կողմից քննվող քրեական գործի հետ։
Մեհդիևի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պետական իշխանության զավթմանն ուղղված գործողությունների, պետական դավաճանության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Վոլնոյե բնակավայրը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերի «Արևելք» խմբավորումը վերահսկողության տակ է վե...
81 հազար նոր աշխատատեղ. զբաղվածության մակարդակը՝ 49,3 տոկոսի․ Փաշինյան
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջը Հայաստանում ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է 81 հազարից ավելի նոր աշխատ...
Փաշինյան-Պուտին հանդիպումից սպասելիքները շատ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշե...
Բորելը ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստ է հրավիրել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստ է հրավիրում Մերձավոր Արևելքում տ...