Թուրքիան և Իրանը տարածաշրջանի երկու հզոր երկրներն են․ Ֆիդան
Թուրքիան և Իրանը տարածաշրջանի երկու ազդեցիկ երկրներն են, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Թեհրանում իրանական գործընկեր Աբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ֆիդանը նշել է, որ Արաղչիի հետ քննարկել են Պաղեստինի և Գազայի, ինչպես նաև Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, միջուկային բանակցությունների և Աֆղանստանի ու Պակիստանի միջև լարվածության հարցերը։
Ըստ նրա, երկու երկրները համակարծիք են, որ «Իսրայելի տարածաշրջանային էքսպանսիան տարածաշրջանի համար թիվ մեկ անվտանգության սպառնալիքն է»։
Ֆիդանը հայտարարել է, որ իրենց նպատակն է շարունակել Գազայում հրադադարի ռեժիմը, որը ձեռք է բերվել «հսկայական ջանքերով», և անցնել հաջորդ փուլին։
Նա նաև ասել է, որ «Արևմտյան ափում և Երուսաղեմում շարունակվող ագրեսիան պետք է դադարեցվի որքան հնարավոր է շուտ, և որ միջազգային հանրությունը պետք է իր ներդրումն ունենա այս հարցում»։
Ֆիդանը հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է իր ներդրումն ունենա, որպեսզի «անմիջապես կանգնեցնի Իսրայելի էքսպանսիան, որն ուղղված է Սիրիայի և Լիբանանի ապակայունացմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի նոր դեպքերը՝ Վրաստանում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 265 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.g...
Ֆաշիստական Ադրբեջանն Արցախում որդեգրել է պատերազմելու նոր և արդյունավետ մարտավարություն. Արմեն Այվազյան
Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆաշիստական Ադրբեջանի զորքն Արցախում որդեգ...
Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացի է անհետացել
Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին ՀՀ 63-ամյա քաղաքացի է անհետացել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ...
Ադրբեջանը սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում 43 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատ...