Ֆաշիստական Ադրբեջանն Արցախում որդեգրել է պատերազմելու նոր և արդյունավետ մարտավարություն. Արմեն Այվազյան
Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ֆաշիստական Ադրբեջանի զորքն Արցախում որդեգրել է պատերազմելու նոր և արդյունավետ մարտավարություն՝ հայերին հեռվից անպատիժ կերպով գնդակահարելը։ Հեռահար գնդակահարությունների նույն մարտավարությունը կիրառվում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում։
Օտար խաղաղապահ ուժերը, ումից էլ դրանք բաղկացած լինեն՝ ռուսներից, սկանդինավներից թե ֆրանսիացիներից, երբեք կրակով չեն պատասխանելու կետային հարձակումներին ու նպատակային սպանություններին։
Նրանք հաճախ այդպիսի հնարավորություն էլ չեն ունենալու՝ էլ չասած նման գործողությունների մանդատ չունենալու մասին։
Ադրբեջանական այս հանցագործությունները հետևողականորեն շարունակվելու և մերթընդմերթ կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստացել վճռական և ուժգին հակահարված ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՑ։
Իսկ անպատասխան մնալու դեպքում, ինչպես այժմ է, հետևանքները մեզ համար լինելու են աղետալի՝ ընդհուպ մինչև զանգվածային արտագաղթ, սպիտակ ջարդ ու հայրենազրկում»:
Նմանատիպ հոդվածներ
Աջափնյակում մետրո կկառուցվի՝ կրկնակի նշանակության կամուրջով
Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբեր...
Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել
Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցն...
ԳՇ պետին 2 օր ժամանակ եմ տալիս. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 22-ին դիմել է ԶՈՒ...
«Իրավիճակն կայուն է, հակառակորդի շարժը մեզ համար տեսանելի է, ցանկացած սադրանքի դեպքում կլռեցվեն». զինծառայողներ
44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չպետք է ընկճվենք, սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ զինվորները այլ...