Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացի է անհետացել
Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին ՀՀ 63-ամյա քաղաքացի է անհետացել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 01:06-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում մարդ է անհետացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, որն արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս ասել է, որ ինքն առաջ է գնում և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ահազանգից հետո Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հաղորդվում է, որ այսօր որոնողափրկարարական աշխատանքներին միացել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ:
Անհետացած քաղաքացին դեռևս չի հայտնաբերվել։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայ...
Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 18-ամյա աղջիկը տան բակում հայտնաբերել է ծառից կախված 11-ամյա եղբոր դին
Մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկակա...
Հայտնի է` բացի թոշակառուներից, ովքեր կօգտվեն անկանխիկ առևտրի 10% հետվճարից
2022-ի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենա...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո, հանրապետությա...