Ադրբեջանի ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլիին թույլ չեն տվել լքել երկիրը
Այսօր՝ Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ջամիլ Հասանլին, փորձել է կնոջ հետ ինքնաթիռով մեկնել Դուբայ։ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի անձնագրային ստուգման ժամանակ նրան տեղեկացրել են ժամանակավոր ճանապարհորդության արգելքի մասին։
Ավելի ուշ Հասանլին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե՝ որպես «Ռամիզ Մեհդիևի գործով» վկա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով` «իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների», «պետական դավաճանության» և «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացման» համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ազգային խորհրդի նախագահ և նախկին պատգամավոր Ջամիլ Հասանլին փորձել է փախչել Ադրբեջանից։ Ջամիլ Հասանլիին թույլ չեն տվել լքել երկիրը և նրան տարել են Պետական անվտանգության ծառայություն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ ապահովել համաշխարհային կայունություն․ փորձագետ
ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ ստեղծել կայունություն համաշխարհային մակարդակով և իր գործողություններով հաճախ միայն խորացնում է լ...
Մնացականյանին չի՞ հասել վարչապետի խոսքը․ Ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին
«168 ժամ»-ը գրում է․ «Ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ նախարար Մնացականյանը վարչապետից առանձին հետևում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանի իշխանության օրոք կրակ եղավ, հոկտեմբերի 27 եղավ․ մինչև հիմա խեղդվում ենք ծխի մեջ. Սասուն Միքայելյան
Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանում կրակ բռնկվեց, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27, այդ կրակը կյանքեր տարավ: Այդ կրա...
Ճապոնիան հրաժարվել է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները
Ճապոնիան մերժել է Եվրամիության առաջարկը՝ միանալու Ուկրաինայի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելո...