Ճապոնիան հրաժարվել է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները
Ճապոնիան մերժել է Եվրամիության առաջարկը՝ միանալու Ուկրաինայի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագրին։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ճապոնիան ունի շուրջ 30 միլիարդ դոլարի արժողությամբ ռուսական ակտիվներ: Դեկտեմբերի 8-ին G7-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Տոկիոն հստակեցրել է, որ մտադիր չէ դրանք օգտագործել Կիևին «փոխհատուցման վարկ» տրամադրելու համար։ Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Ճապոնիայի ֆինանսների նախարար Սացուկի Կատայաման հղում է կատարել իրավական անորոշություններին։ Մի քանի այլ աղբյուրներ նույնպես նշում են, որ Ճապոնիայի դիրքորոշումը կապված է Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ, որը նույնպես դեմ է Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործմանը, և որը Տոկիոն չի ցանկանում անտեսել։ Ուկրաինային «փոխհատուցման վարկի» գաղափարը, որը կապահովվի սառեցված ռուսական ակտիվներով, այս աշնանն առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Կենտրոնական բանկի ակտիվների մեծ մասը՝ մոտ 260 միլիարդ եվրո, պահվում է ԵՄ-ում, սակայն Բելգիայի իշխանությունները, որտեղ պահվում է միջոցների զգալի մասը, դեմ են այդ գաղափարին: Բելգիայում մտավախություն ունեն, որ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացվեն, Մոսկվան կպահանջի միջոցները, և Բելգիան ստիպված կլինի մարել դրանք:
Նմանատիպ հոդվածներ
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...