ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանի իշխանության օրոք կրակ եղավ, հոկտեմբերի 27 եղավ․ մինչև հիմա խեղդվում ենք ծխի մեջ. Սասուն Միքայելյան
Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանում կրակ բռնկվեց, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27, այդ կրակը կյանքեր տարավ: Այդ կրակի ծխից մեր ժողովուրդը մինչև հիմա խեղդվում է: Ես նրա օրոք մեծ զրկանքներ եմ տարել բանտերում, ինքը պետք է հիշի մեր հայ ժողովրդի նկատմամբ արածը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Սասուն Միքայելյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին:
Վազզգեն Սարգսյանից հետո մինչև այս իշխանությունները պատերազմին անպատրաստ ենք եղել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը:
Միքայելյանի խոսքերով, այդ ժամանակահատվածում, կարող էին իրենց լափած գումարներով Հադրութից Շուշի թունել կառուցել:
Միքայելյանի խոսքերով, ինքը չի ասել, թե Նիկոլ Փաշինյանը կամ ինքը մեղավոր չեն, բայց չի կարելի այն տարիների չարածը բարդել այսօրվա իշխանությունների վրա. «Եթե բոլոր նախորդ նախագահները հասկանում էին, որ բանակցությունների միջոցով հարց չի լուծվելու, պետք է գնային ինչ-որ ճանապարհով կամ մենք պետք է պատրաստվեինք պատերազմին: Ադրբեջանը պատրաստվեց պատերազմին: Ես ամեն անգամ ասել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Մենք պետք է պատրաստվեինք հակահարված տալուն»:
Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի տապալել բանակցային գործընթացը, պետք է հաշվի առնել այն, թե ինչ է եղել նախորդ տարիներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է թե ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում
Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք Սեւ լիճ տեղանքում ստեղծված իրավիճակն ու մեր հետագա քայլերը: Հայաստանի ինքնիշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության էական փոփոխություն չկա. Փաշինյանը կառավարության նիստին խոսեց Սև լճում իրավիճակի մասին
Կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստը:Նիստի ընթացքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը...