Ռուսական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Կիևում բնակելի շենքեր են վնասվել, հրդեհներ են բռնկվել. կան զոհեր
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածների հետևանքով Կիևում կան զոհեր ու վիրավորներ, ավիրվել են բնակելի շենքեր։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Գոլոսիևսկի, Սոլոմոյանսկի և Դարնիցկի շրջաններում հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի կառույցների և բաց տարածքների վրա ընկած բեկորների պատճառով։ Նա նշել է, որ հարձակման հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում տեղի են ունենում էլեկտրաէներգիայի անջատումներ։
«Դարնիցկի շրջանում հրթիռի բեկորները ընկել են ինը հարկանի շենքի բակում։ Շենքի վեցերորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայություններ»,- գրել է Կլիչկոն։
Միաժամանակ, Ուկրաինայի ազգային ոստիկանությունը տեղեկացրել է, որ Սվյատոշինսկի շրջանում անօդաչու թռչող սարքի անկումը առաջացրել է հրդեհ և շենքի մասնակի ոչնչացում։
«Փրկարարները փլատակներից դուրս են բերել 42-ամյա տղամարդու դի։ Տասնմեկ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները տեղում աշխատում են՝ օգնություն ցուցաբերելով վիրավորներին և փաստաթղթավորելով թշնամու հրետակոծության հետևանքները», - նշված է իրավապահների հաղորդագրությունում։
Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհերի թիվը հասել է երկուսի։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ինքնաթիռն առսջին անգամ ուղիղ հարվածել է ՌԴ տարածքում գտնվող թիրախին
Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ուկրաինական ինքնաթիռն ուղիղ հարված է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախին։ Այ...
44-օրյա պատերազմից հետո` ունենք անհետացած զենքի մեծ քանակ. վարչապետ
44-օրյա պատերազմից հետո մենք ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ թեման քննարկել ենք, նաև Անվտանգությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հատվածին ավիահարվածներ են հասցվում նաև որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում
Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել տարհանվել ալ-Մավասիի հումանիտար տարածք (հատվածի հարավային ափին), որտեղ անհ...
Հեզբոլլահը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից. Շոլց
Լիբանանում «Հեզբոլլահ» շարժումը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գեր...