44-օրյա պատերազմից հետո` ունենք անհետացած զենքի մեծ քանակ. վարչապետ
44-օրյա պատերազմից հետո մենք ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ թեման քննարկել ենք, նաև Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասով ՆԳ նախարարին հանձնարարականներ է տվել:
«Մենք զենքի, ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունը պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունը, որով մենք աշխատել ենք, այլևս չի համապատասխանում նոր մարտահրավերներին: Ինչքան հասկանում եմ՝ այդ նոր մեթոդների կիրառությամբ մենք արդեն որոշակի ոչ մեծ ոչ թե հաջողություն, այլ արդյունքներ ունենք, և այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել:
Երկրում շատացել է նաև օրինական զենքի քանակը, և մենք նախկինում էլ քննարկել ենք, և այստեղ իրականում ընտրության հարց կա: Չեմ կարծում, որ դա շատ պարզ, միանշանակ հարց է, որ օրինական զենքը ինչքանո՞վ պիտի հանդուրժելի լինի մեզ համար, և այստեղ կան հայեցակարգային մի քանի մոտեցումներ, և դա նույնպես մի հարց է, որը մենք պետք է քննարկենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ պետք է նաև քննարկել այն հարցը, թե զենքի կիրառմամբ առանձնապես ծանր հանցագործություների քանի՞ տոկոսն է օրինական զենքով իրականացվել, քանիսը՝ ապօրինի. դա ևս հետևություններ անելու հնարավորություն կտա:
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսական բանակը «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի հարցով օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ...
«Արևմուտքն կներքաշվի պատերազմի մեջ, եթե դա թույլ տա». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-1»-ի եթերում հայտարարել է, որ Արևմուտքն ուղղակիորեն կներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազ...
Աննախադեպ ավերածություններ. Պաղեստինի վարչապետը Գազայում տիրող իրավիճակի մասին
Գազայի հատվածում ավերածությունների և մարդկային կորուստների մասշտաբները դարձել են աննախադեպ, և վերակառուցումը պահանջում է...
ՌԴ ՊՆ -ն հայտարարություն է տարածել
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրոդովկա բնակավայրը։ Հայտնում են Ռ...