ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հատվածին ավիահարվածներ են հասցվում նաև որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում
Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել տարհանվել ալ-Մավասիի հումանիտար տարածք (հատվածի հարավային ափին), որտեղ անհրաժեշտության դեպքում նրանց օգնություն «կտրամադրվի»:
Հրապարակվել են կադրեր, որոնցում Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին այն ժամանակ, երբ փրկարարներն ավերված հիվանդանոցի փլատակներում կանանց ու երեխաներին են փնտրում։ Կադրերը հրապարակել է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը։
Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը և տեղի ունեցածը կապում է «Իսլամական ջիհադ»–ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելցի զինվորականները չեն հարվածել հիվանդանոցին, և տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հարձակումն անվանել է «իսրայելական ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծությունից. կա ավելի քան 500 զոհ
Հրապարակվել են Գազայի հատվածում հիվանդանոցի հրթիռակոծման առաջին կադրերը: Պաղեստինյան ԶԼՄ–ները, վկայակոչելով երկրի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամանակն է հայ-ֆրանսիական համագործակցությունը դնել ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա. Սուրեն Պապիկյան
Ժամանակն է հայ-ֆրանսիական համագործակցությունը դնել ավելի երկարաժամկետ, ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Այս մասին հայտնել է Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը ցուցադրում է Գազայի հատվածի ծովային հրթիռակոծման կադրերը
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածի ծովային հրթիռակոծման կադրեր: Sky News Arabia-ն, հղում տալով աղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջենինում բախումներ են սկսվել իսրայելցիների և պաղեստինցիների միջև
Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում, բախումներ են պաղեստինցիների և իսրայելցիների միջև։ Այս մասին գրում են թելեգրամյան...