Նոր պատմական ռեկորդ է գրանցվել Հայաստանում․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սոցիալ-տնտեսական ցուցանիշներ՝ շեշտելով, որ հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել։
«Ունենք 810.074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ ավելի քան 5000-ով ավելի է»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, «2018թ. հոկտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելացել են 223.895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով, և միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 313 հազար, ավելացել է 135 հազար դրամով»,- ասել է վարչապետը։
Նա անդրադարձել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ 2025թ. առաջին տասը ամիսներին, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը կազմել է 8.1 տոկոս»։
Ըստ վարչապետի՝ 9 ամսում ունենք 6 տոկոս արձանագրված տնտեսական աճ։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խստացված մշտադիտարկումներ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ կրկի...
Արփինե Սարգսյանին ասյուհետ կսպասարկի 125 հազար դոլարանոց նոր մեքենա
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին այսուհետ կսպասարկի 125 հազար դոլարանոց նոր մեքենա։Կառավարությունը հաստատեց հ...
Ադրբեջանը դեսպանատուն կբացի Իսրայելում
Ադբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստի օրակարգում ներառվել է հարց, ինչը վերաբերվում է Ադրբ...