Նոր կարգ՝ եկեղեցիների օտարման կարգի վերաբերյալ
Կառավարությունն նիստում հաստատել է նախագիծ, որը սահմանում է, որ եկեղեցիների և այլ պաշտամունքային կառույցների օտարումը պետք է կատարվի միայն գործադիրի համաձայնությամբ։ Գործող օրենսդրության դեպքում հուշարձանների նման օտարումը պահանջում է միայն լիազորված մարմնին նախապես տեղեկացնելը և կառավարության հավանություն չի պահանջում։
Նախագիծը նախաձեռնած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը փոփոխությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ պաշտամունքային կառույցները կրում են մշակութային, հոգևոր, կրոնական կամ պատմական արժեք, և դրանց օտարումը պետք է ունենա հատուկ կարգավորում։ Հիմնավորման համաձայն՝ նման օտարման դեպքում պետությունը պետք է կարողանա տալ կամ մերժել համաձայնությունը։
Նախագծում նշվում է, որ պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, տաճարները, մատուռները և այլ պաշտամունքային կառույցները կարող են օտարվել երրորդ անձի՝ հատուցմամբ կամ անհատույց, սակայն միայն կառավարության համաձայնությամբ։ Սեփականատերը պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել լիազորված մարմնին՝ ներկայացնելով գործարքի նախագծերը և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, իսկ կառավարությունը պատասխան պետք է ներկայացնի երկամսյա ժամկետում։
Կառավարությունը կարող է մերժել համաձայնությունը, եթե առկա է գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային օգտագործելու ռիսկ, գործարքը հակասում է հանրային շահերին, կամ փաստաթղթերը կեղծված են։ Այս պահանջները շրջանցելը կարող է հանգեցնել գործարքի անվավեր ճանաչմանը։
Հավելենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը հեղինակել էին նաև նախագիծ, որով «Շողակաթ» հեռուստաընկերությունը զրկվել էր հանրային հեռարձակողի կարգավիճակից։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել է Շուշի՝ իրերը վերցնելու և գերեվարվել. ՄԻԵԴ-ը հաստատում է․ Զ․ Սինանյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։...
Քննչական կոմիտեն 12 ամենագնաց մեքենա ձեռք կբերի
Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք...
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգռված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ...
ԵԱՀԿ գործող նախագահի այցն Ադրբեջան հետաձգվել է
ԵԱՀԿ գործող նախագահի այցն Ադրբեջան հետաձգվել է: Այս մասին գրել են տեղի ԶԼՄ-ները:Այցը սպասվում էր հոկտեմբերի 13-15-ը նախա...