Քննչական կոմիտեն 12 ամենագնաց մեքենա ձեռք կբերի
Քննչական կոմիտեն տրանսպորտային միջոցների բարելավման նպատակով նախատեսում է 174 միլիոն դրամով 12 տրանսպորտային միջոց ձեռք բերել:
Այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Ըստ Այվազյանի՝ դրանք ամենագնացներ են, որոնք անհրաժեշտ են ՔԿ զինվորական քրեական գործերով քննչական գլխավոր վարչությանը։
«Գիտեք, որ քննիչները սահմանամերձ տարբեր գոտիներում են իրենց գործունեությունն իրականացնում, երբեմն՝ առաջնագծերում։ Այս ամենագնացները խիստ անհրաժեշտ են իրենց», - նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնեն ԱՄՆ
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ...
ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից անդրադարձել են այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթին»։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ C...
Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում. Փաշինյանը՝ Պուտինին
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվ...